Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020-ի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվում են, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստում արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին ասաց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր պետք է չառաջանա: